2015թ.-ի ձեռքբերումներն են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, ԵՏՄ-ին անդամակցությունը, Սահմանադրական փոփոխությունները, տարբեր կուսակցությունների հետ համագործակցությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով անցնող տարին:

 

 

«Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարին էր, որը նշանավորվեց Համահայկական հռչակագրով, ապա Երևանում կայացած Ապրիլի 24-ի միջոցառումն էր. մենք կարողացանք ճիշտ ներկայանալ, ներկայացնել առաջադեմ հասարակությանը, որը 100-րդ տարելիցով չենք ավարտում և շարունակում ենք մեր պայքարը: Կարևոր է նաև մեր անդամակցությունը ԵՏՄ-ին, ԵՄ-ի հետ բանակցությունները: Ձեռքբերումներից է նաեւ Սահմանադրական փոփոխությունները, մենք այլեւս ապրում ենք բարեփոխված Սահմանադրությամբ: Շատ կարեւոր է նաեւ տարբեր կուսակցությունների հետ համագործակցությունը, ինչպես նաեւ մամուլի ազատությունն ու բազմակարծության ապահովումը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

 

 

ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ տարվա հիմնական կորուստը սահմանային իրավիճակն է, մեր զինծառայողների եւ խաղաղ բնակիչների կյանքերն են: