Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ հայերի ցեղասպանությունը փաստացի ժխտող հայտարարության արձագանքները դեռ շարունակվում են, դժգոհություններն էլ դեռ չեն հանդարտվել, քանի որ առ այսօր պատրիարքի կողմից դեռ չի հնչել իր ասածի համար զղջման խոսք: Բայց հետաքրքիր է, որ մարդկանց առավել զայրացնում է ոչ այնքան Կիրիլը, այլ այս օրերին նրան պաշտպանել փորձողները: Դրանցից մեկը հայկական հեռուստաալիքների թոք-շոուների «աստղ» դարձած հոգևորական՝ հայտնի Կոմիտաս վարդապետն է, ով ցանկացավ ստանձնել Կիրիլի «փաստաբանությունը»: Բայց դե փաստաբանությունն այնպիսի գործ է, որը եթե որակով չարեցիր՝ էլ ավելի կվնասես պաշտպանյալիդ: Ու հիմա տեսնենք, թե ինչպես է Կոմիտաս վարդապետը փորձել պաշտպանել Կիրիլին. նա ասել է՝ «Քրիստոնյա ասելով՝ պատրիարք Կիրիլն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ ուղղափառներին», այսինքն՝ իբրև թե Կիրիլը նկատի է ունեցել, որ ուղղափառ հույներին չեն սպանել...

 

 

Կոմիտաս վարդապետի այս մեկնաբանությունն իր հերթին կարող եմ մեկնաբանել երկու ձևով. կա՛մ Կոմիտասը Կիրիլին բացարձակ տգետի տեղ է դրել (այն աստիճան տգետի, որ վերջինս իբրև թե նույնիսկ չգիտի, որ քրիստոնյան միայն ուղղափառը չէ, ուղղափառը քրիստոնեության ուղղություններից ընդամենը մեկն է), կա՛մ էլ Կոմիտաս վարդապետը որպես «փաստաբան» շատ ապաշնորհ է:

 

 

Կարեն Վարդանյան