Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը Գյումրիի և Վանաձորի քաղաքապետարաններից քաղաքի կենտրոնական հրապարակներում միջոցառումներ անցկացնելու 20 օրվա թույլտվություն է վերցրել: Երկրի իրադարձություններին անտեղյակ մարդիկ միգուցե առաջին հայացքին կմտածեին, թե «Ժառանգության» միջոցառումներին գալու ցանկացողների այնպիսի հսկայական քանակություն կա, որ հնարավոր չէ մեկ օրում բոլորին մեկ տեղ հրավիրել, դրա համար էլ միջոցառումները կտևեն 20 օր: Բայց դե, իհարկե, նույնիսկ ամենաքիչ տեղյակ մարդիկ' հիշելով կուսակցության վերջին «հանրահավաքները», գիտեն, որ այսօր «Ժառանգության» միջոցառումներն արդեն մրցունակ են Պարույր Հայրիկյանի միջոցառումների հետ՝ մասնակիցների քանակով:

 

 

Իհարկե, կուսակցության ներկայացուցիչներն էլ մեկնաբանել են, որ առայժմ երկու քաղաքներում էլ ոչ մի միջոցառում չեն նախատեսել, իսկ թույլտվությունը վերցրել են «ուղղակի», որ անհրաժեշտության դեպքում միջոցառում անցկացնեն: Ստացվում է, որ իրենք էլ ստույգ չգիտեն, թե ինչ են ուզում, չունեն հստակ գործողությունների ծրագիր: Ինչպես և միշտ...

 

 

Կարեն Վարդանյան