ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է Պենտագոնին ինտենսիվ ռազմական գործողություն իրականացնել Աֆղանստանում՝ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ: Ամերիկացի առաջնորդը թույլ է տվել զինվորականներին օդային հարվածներ հասցնել գրոհայինների դիրքերին:

 

«Նոր լիազորությունները թույլ են տալիս ԱՄՆ-ին ավելի ակտիվ պայքար մղել Աֆղանստանի տարածքում խմբավորման դեմ»,- հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության աղբյուրին:

 

Ավելի վաղ ամերիկացի զինվորականները կարող էին ռմբահարումներ իրականացնել Աֆղանստանի տարածքում երեք դեպքերում. երբ պահանջվում է օտարերկրյա ուժերի պաշտպանություն, օգնություն աֆղանական զինվորականներին և «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության դիրքերին հարվածների դեպքում:

 

Պարբերականը նշում է, որ վերջին ժամանակներս Աֆղանստանի տարածքում ակտիվացել են բախումները «Ալ-Քաիդայի», ԻՊ-ի ահաբեկիչների և կառավարական զորքերի միջև: