Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը վերսկսել է մարզումները:

Մարզիկը մարզումներն անցկացնում է Բեռլինում՝ Ուլի Վեգների ղեկավարությամբ: Աբրահամը մարզումներից լուսանկար է տեղադրել ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Աբրահամի հաջորդ մենամարտը տեղի է ունենալու ապրիլի 9-ին Լաս Վեգասում: Մեքսիկացի Խիլներտո Ռամիրեսի դեմ մենամարտում հայ բռնցքամարտիկը պաշտպանելու է իր չեմպիոնական գոտին: