Հունվարի 31-ին, ժամը 12.03 ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում այրվում է դպրոցի տանիքը:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և ՄՓՎ օպերատիվ խումբը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.22-ին, մարվել՝ 14.40-ին:

 

Այրվել են դպրոցի տանիքի փայտյա կառուցատարրերը մոտ 250 քմ մակերեսով: