Արգենտինացի ֆուտբոլիստը կարմիր քարտ ստանալու համար սպանել է մրցավարին: Այս մասին տեղեկացնում է անգլիական Mirror պարբերականը:

Դեպքը տեղի է ունեցել արգենտինական Կորդովա քաղաքում: Մրցավար Սեսար Ֆլորեսը դաշտից հեռացրել է խաղացողներից մեկին, ինչից հետո 25-ամյա ֆուտբոլիստը զենքով վերադարձել է և երեք անգամ կրակել մրցավարի վրա: 48-ամյա մրցավարը մահացել է, վիրավորվել է նաև ֆուտոլիստ Վալտեր Սարատեն: Վերջինիս կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում:

Միջադեպից հետո հանցագործ ֆուտբոլիստը դիմել է փախուստի և այժմ նա հետախուզման մեջ է: