Հնդկաստանի խորհրդարանի կին պատգամավոր Փունամբեն Մադամը, որը ներկայացնում Է «Բհարաթիա ջանաթա փարթի» կուսակցությունը, կոյուղու մեջ Է ընկել Ջալա Ռամնագար քաղաքում (Հուջարաթի նահանգ) լրագրողների հետ շփվելու ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հաղորդել Է Asian News International-ը:

 

 

Երկու մետր գետնի տակն անցած քաղաքական գործչին հարկադրված են եղել տեղափոխել հիվանդանոց: Փունամբեն Մադամի ոտքերի տակ հողը փլվել Է, երբ նա հարցազրույց Էր տալիս տեղի բնակիչների ծանր վիճակի կապակցությամբ, որոնց տները ենթակա են քանդման: