Մայիսի 22-ին, ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 12 շենքի (2 հարկանի) տանիքից ծուխ է նկատվում:

 

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

 

 

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող «Գայանե Մելքոնյան» ԱՁ հուշանվերների խանութ-սրահի տանիքում (տնօրեն Ա. Մ.)։

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.51-ին, մարվել՝ 12.14-ին։

 

 

Այրվել են խանութ-սրահի տանիքի փայտյա կառուցատարրերը' մոտ 60 քմ, մալուխների խուրձ՝ մոտ 5 գմ և վնասվել է առաստաղի մոտ 1 քմ հատված։