Ուկրաինացի սահմանապահները Խարկովի օդանավակայանում ձերբակալել են Թուրքիայից ժամանած Տաջիկստանի երկու քաղաքացիների, ովքեր ներգրավված են «Իսլամական պետություն» խմբավորման գործունեության մեջ և պատրաստվում էին իսլամական հեղափոխություն իրականացնել Տաջիկստանում:

 

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ այդ մասին շաբաթ օրը տեղեկացրել է Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը:

 

Ուրբաթ օրը «Խարկով-ավիա» անցակետում Խարկովի սահմանապահների ջոկատը Ստամբուլ-Խարկով չվերթի ձևակերպման ընթացքում հայտնաբերել են Տաջիկստանի երկու քաղաքացու, ովքեր, Ինտերպոլի տվյալների, բազայում են:

 

Ըստ սահմանապահ ծառայության տվյալների՝ կալանավորվածների մոտ հայտնաբերվել են պայթուցիկ սարքերի պատրաստման տեսադասընթացներ, որ ակտիվանում են բջջային հեռախոսով, ինչպես նաև արաբերեն ծայրահեղական գրականություն:

 

«Ավելի ուշ կալանավորները բացատրել են, որ պատրաստվում էին իսլամական հեղափոխություն կազմակերպել Տաջիկստանում», - ասվում է հայտարարության մեջ:

 

Սահմանապահները ծանուցել են այդ մասին Կիևում ուկրաինական Ինտերպոլի բյուրոյին: Ստուգման արդյունքում հաստատվել է, որ ձերբակալվածները միջազգային հետախուզման մեջ են որպես ԻՊ ներգրավված անձինք: