Ֆեյսբուք սոցիալական ցանցում Խորենացի փողոցից ծեր կնոջը կոպտորեն բերման ենթարկած ոստիկանի գործողությունները միանշանակ չեն ընդունվել` բազմաթիվ են նրա վերաբերյալ քննադատությունները, սարկազմիկ գրառումները:

 

Արդեն ցանցաբնակաները պարզել են, որ Ոստիկանության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի`«հրեշտակների» ծառայող Մագան «Քրեյզի» գիշերային ակումբի պարուհի է։ Նրա անվամբ կեղծ էջ են բացել, տեղադրում են նրա լուսանկարները և գրառումներ են կատարում, ինչն էլ լայն տարածում է գտնում ֆեյսբուքում: