«Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 17-ին գրավել էր Երևանի Խորենացի փողոցում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը և միայն 15 օր անց՝ հուլիսի 31-ին խումբը որոշեց վայր դնել զենքերը և հանձնվել: Այս պահին Մովսես Խորենացու փողոցը դեռ փակ է: Բեռնատար ավտոմեքենաները կայանված են փողոցում և դեռ բնականոն երթևեկությունը չի վերականգնվել: