Ոստիկանությունում ընթացող ծառայողական քննությունների արդյունքներով, ոստիկանության պետի հրամաններով՝ ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ենթարկվել են կարգապահական տույժերի:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: