«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում գրում է, որ օգոստոսի 21-ին «Օջախ» ռեստորանում ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի ծնունդն անցել է աննախադեպ ուրախ մթնոլորտում։

 

Թեև պատգամավորը նախօրեին նշում էր, որ նեղ ընկերական շրջապատով է նշելու 50-ամյակը, «որ շատ ապրի», սակայն տեղեկացանք, որ մեծ շրջանակ է մասնակցել։ Օրենսդիր գործընկերները՝ հարազատ և մյուս կուսակցություններից, ներկայացված են եղել մեծաթիվ կազմով։ Ներկա է եղել նաև Աժ նախագահ Գալուստ Սահակյանը։ Կառավարությունից Շմայսը հյուրեր չի ունեցել, փոխարենը ներկա են եղել ԼՂ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Մոսկվայից հյուրեր։

 

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: