ԿԸՀ-ն չեղյալ է հայտարարել 2016-ի հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված ԸՕ փոփոխությունների մասին օրինագիծը: Կառավարությունը ԿԸՀ-ին իրազեկել է, որ ԸՕ-ում վերահսկման մեխանիզմների ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել:

 

Օրինական ընտրությունների անցկացման մշուշոտ հեռանկարը կարծես թե վտանգված է: Սակայն ինչքան էլ տարօրինակ է ընդդիմության կողմից խիստ գնահատականներ և վերջնագրեր չեն հնչում: Իշխանությունն էլ պատրաստակամություն է հայտնում շարունակել երկխոսությունը` ԸՕ-ն բարեփոխելու շուրջ: 

 

Շատ հստակ ուրվագծվում է մի պատկեր, որի այսբերգում ԸՕ-ն է, իսկ խորքում՝ մի կողմից ՀՀԿ-ի, մյուս կողմից ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, «Ազգային վերածնունդ» կուսակցության և ԲՀԿ-ի քաղաքական առևտուրը:

 

Տարբեր պատրվակներով և տարբեր հարթակներում բանակցվում է ՀՀԿ-ի իշխանության վերարտադրության և ընդդիմադիր կոչվող կուսակցություններին ապագա ԱԺ-ում համապատասխան թվով մանդատների տրամադրման հարցը:

 

Սարգիս Հակոբյան