Tert.am-ը գրում է.

 

ԱԺ արտահերթ նիստին այսօր թեև քննարկվում էր այլ հարց, սակայն «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ելույթի զգալի մասը նվիրված էր նոր կառավարությանը և ՀՀ-ում առկա խնդիրներին:

 

Բիշարյանը հայտարարեց, թե իր «սիրտը խառնում է» Facebook սոցիալական ցանցում նոր վարչապետի ու կառավարության համար տարվող PR-ից:

 

«Կատարվում է խայտառակ անմակարդակ, ամեն ինչի տարափ ա՝ կառավարությունը ձերբակալումներ է անելու, այս է լինելու, այն է անելու, և այս ամենն այն կառավարության մասին է, որ իրականացնում է այն, ինչ մենք ունենք: Կառավարությունը, որ նոր որակներ պետք է բերի ու կարճ ժամանակում պետք է վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ինչո՞ւ է շտապել ու բերել այստեղ այս նախագիծը։ Գուցե այս նոր կառավարությունը ի՞ր ձեռագիրը դներ ու բերեր»,-հարցրեց նա:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: