Հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսն, ում փաստաբանական գործունեության 35 տարվա  հաջողակ համբավը հայտնի է ոչ միայն  ԱՄՆ-ում, այլ նաև աշխարհում և ով պաշտպանել  է Մայքլ Ջեքսոնի, Քրիս Բրաունի, շատ այլ հայտնի աստղերի ու քաղաքական, հասարակաան դեմքերի իրավունքները, ստանձնել է նաև «օրենքող գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի պաշտպանությունը:

Asekose.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Արմեն Ղազարյանի գործով դատավարությունը, որից հետո վերջինս դատապարտվել է 9 ամիս ազատազրկման, որից երեք ամիսն արդեն կրել է:  

Մարկ Կիրակոսի ջանքերով Արմեն Ղազարյանին առաջադրված մեղադրանքներից հանվել են «ռեկետ» և «շորթում» քրեական հոդվածները, որոնց առկայության դեպքում դատարանի որոշումն անհամեմատ խիստ  էր լինելու՝6-ից 20 ազատազրկում: 

Դատախազները զարմանում ու զայրանում են, որ մինչ օրս չեն կարողանում իրենց ներկայացրած մեղադրանքները ապացուցեն: 

Հիշեցնենք, որ նույն Մարկ Կիրակոսի շնորհիվ 2013-ինԱրմեն Ղազարյանըհայտնվեց ազատության մեջ՝ ընդամենը երեք տարի իր պատիժը կրելուց հետո, մինչդեռ նրա հետ ձերբակալվածերն՝ մարդկանց համար վտանգ ներկայացնող մի շարք հանցագործություններ կատարելու մեղադրանքով,  ազատազրկված են 20-ից 40 տարով: