Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները: Նրանք պահանջում էին վերադարձնել դեռևս նախորդ տարվանից մթերված խաղողի գումարները: ԽաղողագործներըԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցին պատմեցին, որ իրենց համայնքի խաղողի գործարանում, որը վարձակալության հիմունքներով աշխատեցնում է ոմն Ավո Գալստյանը, իրենց գումարների 50-60 տոկոսն է տվել, մարդիկ կան անգամ մի մասը չեն ստացել:

 

Քաղցրաշենցիները բավական վրդովված էին: Այս տարվա բերքը չեն մթերել, չգիտեն՝ ում և ինչպես դիմել: Նրանք Կառավարության դիմաց պահանջում էին նորանշանակ Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում: Համայնքի բնակիչները նշում էին, որ իրենցից խաղողը մթերած Գալստյանը ոչ մի պատճառաբանություն չի ասում, թե ինչու գումարները չեն տրամադրվում: «Մեզ տղավարի ասում ա՝ ես կտամ էդ փողերը, բայց ուրա՞, մեզ փող չեն տալիս»,- դժգոհում էին նրան: 

 

Բացի դա, քաղցրաշենցիները նաև դժգոհում էին, որ բավական չէ 40,50, 60 դրամով են մթերել խաղողը, լավագույն դեպքում՝ 80, մի բան էլ գումարները վերադարձնելու պատրաստակամություն չունեն: Բնակիչները բազմիցս դիմել են նախագահին, նախկին վարչապետին, գյուղատնտեսության նախարարին: Ի դեպ՝ գյուղատնտեսության անունը լսելով քաղցրաշենցիները էլ ավելի վրդովվեցին, քանի որ, իրենց խոսքով, բազմիցս նախկին նախարար Սերգո Կարապետյանը խոստումներ է տվել ու չի կատարել:

 

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան