Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը' Արիանա Կաոլին, ArmLur.am-ի տեղեկություններով' գնացել են մեր հարևան Իրանի Հանրապետություն' բարձրանալու Դամավանդ լեռը:

 

ArmLur.am-ի տեղեկություններով' նրանց այնտեղ գտնվելու ժամանակ բուք է սկսվել: Իրենք կապից դուրս են եկել: Մեր տեղեկություններով' շաբաթ օրվանից նրանց մասին որևէ մեկը տեղեկություն չունի:

 

ArmLur.am-ն այս առնչությամբ կապ հաստատեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով փոխանցեց, որ Արոնյանն ու իր տիկինն արդեն գտնվել են, նրանք անվնաս են և այժմ գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել և որևէ խնդիր չկա: