Նոյեմբերի 17-ին, ժամը 11.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և մուտքի դռան մոտ՝ հատակին ընկած, հայտնաբերել են 1935 թ. ծնված Ա. Ա.-ի դին: