«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Էվերթոն»-ի հետ 1:1 հաշվով ավարտած հանդիպմանը և նշել.

 

«Մրցակցի 11 մետրանոց հարվածի մասին ոչինչ չունեմ ասելու: Առանց մեկնաբանության: Մենք ավելի լավ խաղացինք, քան «Էվերթոն»-ը: Պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես' հիմա: Շատ գոհ եմ առանձին ֆուտբոլիստներից, քանի որ կարճ ժամանակում 5 խաղ անցկացրինք ուժեղ թիմերի դեմ», -Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն: