Այն, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես եղել է պետության ու իր ժողովրդի կողքին ու ամեն կերպ նրանց աջակցել է' կայանալու և զարգացման հեռանկարներ բացելու համար, անհերքելի փաստ է: Նրա աջակցությամբ ու հովանավորությամբ հայկական սպորտի, մշակույթի, տնտեսության տարբեր ոլորտներ կարողացան ոչ միայն ոտքի կանգնել, այլև զարգանալ և միջազգային հարթակներում լինել մրցունակ ու ներկայանալի:

 

Անգամ ամենաթունոտ գնահատականներում Ծառուկյանի ընդդիմախոսները չեն կարողանում թաքցնել, որ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրված, այնուհետև համացանցում լայն տարածում ստացած «Մարդ, ով կառուցում է» ֆիլմը, նվիրված հայտնի գործարարին ու բարեգործին, հնարավորություն է տվել բացահայտել նրան միանգամայն այլ լույսի ներքո: Տարիներ շարունակ եթերից և համացանցից հնչող նրա բարեգործությունների ու կատարած լայնածավալ ներդրումների մասին լուրերը, պարզվում է, մի փոքր կաթիլ են ծովում, և նրա ներդրումների ու ազդեցության ծավալներն արդեն անչափելի են դարձել:

 

Ֆիլմում հստակ երևում է` այդ ամենի հիմքում պատասխանատվության մեծ զգացումն է պետության և նրա արժեքների նկատմամբ: Առավել ընդգրկուն է և հաճելիորեն առանձնանում է նրա նվիրումը հոգևոր ու քրիստոնեական արժեքներին: Չափազանց կարևոր ատրիբուտ, որը երբեք չի գովազդվել նրա կողմից, բայց մեծ, կարևոր շտրիխ է ավելացնում նրա կերպարին:

 

Ի դեպ, զարմանալի չէ, որ նման նկարագրի տեր մարդը ձեռք է մեկնում, օգնում և օժանդակում է արվեստի ու մշակույթի, սպորտային գործիչներին, տնտեսվարողներին: Շատերը նրա շնորհիվ նախկինում նույնպես կարողացել են ներկայանալ միջազգային այս կամ այն հարթակներում, ինչպես նաև ներկայացնել մեր երկիրն ու երկրի մշակույթը: Նման մոտեցումը ոչ միայն անսահման երախտիքի և հպարտության զգացումն է ավելացնում, այլ նաև յուրաքանչյուր հայի մոտ էլ ավելի է մեծացնում հարգանքը մեծահոգի այդ հայորդու հանդեպ, քանի որ, ինչպես սպորտում, այնպես էլ մշակույթում, մեծ թռիչքներն են հաջողություններ բերում, իսկ մեծ թռիչքների համար հզոր ձեռք ու հովանավոր է պետք:

 

Եվ մի շատ կարևոր հանգամանք. մարդիկ, ովքեր երկրի կայացման գործում զրոյական լումա ունեն, ովքեր երբեք մատը մատին չեն խփել, քարը քարին չեն դրել, վստահ եմ՝ այս ֆիլմը դիտելուց հետո իրենց փոքր, անսահման փոքր են զգալու, որովհետև տիեզերքում չկա չափման այնպիսի միավոր, որով նրանք կարող են մրցել Ծառուկյանի, նրա կատարած աշխատանքների հետ:

 

Մեծամտությամբ ու պոռոտախոսությամբ, իհարկե, անմրցելի են:

 

Եվ այժմ էլ, երբ թողնելով աշխարհով մեկ սփռված իր բիզնեսների բեռը' Ծառուկյանը մտադիր է վերադառնալ քաղաքականություն' նպաստելու երկրի հզորացմանը, մժեղների այդ խումբը փորձում է խայթել, անվանարկել, դիվիդենտներ շահել, որպեսզի նման կշռի ու հզորության տեր մարդու ներկայությամբ իրենց մժեղ լինելն առավել ընդգծված չլինի...

 

Այս դեպքում, ինչպես ասում են՝ շախ և մատ... միջակություններին:

 

Տիգրան Բարսեղյան