Հրապարակվեց ՀՅԴ ռեյտինգային և համամասնական ցուցակները: Այսօր  ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հանդես եկան  մամուլի ասուլիսով՝ հրապարակելով խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ-ական պատգամավորների ցուցակները: 

 

Աղվան Վարդանյանն առաջինը հրապարակեց կուսակցության համամասնական ցուցակը, որը ներկայացնում ենք ստորև.  

Արմեն Ռուստամյան

Աղվան Վարդանյան

Դավիթ Լոքյան

Արմենուհի Կյուրեղյան

Լևոն Մկրտչյան

Արծվիկ Մինասյան

Սպարտակ Սեյրանյան 

Միքայել Մանուկյան 

Արտակ Սարգսյան

Նունե Պետրոսյան 

Արտավազդ Սահակյան 

Արտավարզդ Եղիազարյան 

Ընդհանուր ցանկը կազմված է 170 մարդուց: Ցուցակում ընդրգրկված մյուս անձանց անուններն, ըստ հերթականության՝ կներկայացնենք ավելի ուշ: