Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) 11-րդ համագումարին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համագումարի մասնակիցներին և հյուրերին:

Իր խոսքը Նախագահն այսպես է եզրափակել.

«Մենք ելնում ենք ուժերի իրական հավասարակշռությունից: Մենք փոխում ենք իրականությունը՝ մեր երկիրը դարձնելով ավելի ազատ և ավելի ժողովրդավարական, քանի որ համոզված ենք, որ այդ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք ավելի արդյունավետ կառավարում: Ավելի արդյունավետ կառավարումն իր հերթին մեզ դարձնելու է ավելի մրցունակ և ավելի պաշտպանունակ:

Հարգելի՛ երկրապահներ,

Խոսքիս ավարտին, ինչպես միշտ, կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է:

Երկրապահ կամավորականների միության համագումարին մաղթում եմ հաջող ընթացք և արդյունավետ աշխատանք:

Համոզված եմ, որ այս համագումարում ևս Երկրապահ կամավորականների միությունը կդրսևորի իրեն բնորոշ պետական մտածողություն ու պատասխանատվություն՝ արժանիորեն շարունակելով իր հիմնադիր նախագահի՝ Վազգեն Սարգսյանի սկսած գործը:

Շնորհակալություն»: