Փետրվարի 28-ին, ժամը 16:49-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 11 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ջերմուկի խճուղի 11 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբը ամբողջությամբ փլուզվել է (2.5 քմ) և ընկել 3-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի վրա:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Բետոնյա կառուցատարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: