Քարոզարշավի շրջանակներում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց Գավառ քաղաքի բնակիչների հետ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ծառուկյանին ողջունեցին աղ ու հացով, Գավառի այցեքարտը համարվող քյուֆթայով և օղիով։

 

 

 

Որպես խաղաղության սիմվոլ՝ Գավառում Գագիկ Ծառուկյանը աղավնի թռցրեց օդ:

 

 

 

«Կենսաթոշակային կուտակային հիմնադրամին ուղղվող գումարները պետք է ուղղվեն ավանդների վերադարձին»,-իր ելույթում նշեց Գագիկ Ծառուկյանը: 

 


Ծառուկյանի խոսքով՝ բուջեի գումարները պետք է ծախսվեն նպատակային, իսկ պետական միջոցները աննպատակային ու անարդյունավետ մսխողները պետք է պատժվեն:

 


Ինչպես և Հայաստանի մյուս բնակավայրերում, այստեղ ևս Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց այն առաջնահերթ խնդիրները, որոնք գալիս են լուծելու: Դրանք են՝ բարձր վարկային տոկոսներ, գործազրկություն, արտագաղթի մեծ տեմպեր:

 

 

Գեղարքունիքում նրան շատ էին դիմում նաև ավանդների վերադարձի վերաբերյալ հարցով, ինչի առնչութամբ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ դա է իսկապես առաջնահերթ խնդիրը և ոչ թե կենսաթոշակային կուտակային հիմնադրամը, որին տարեկան 28-30 մլրդ դոլար գումար է հատկացվում: Ծառուկյանի խոսքով՝ այդ հիմնադրամը պետք է սառեցվի, իսկ դրան ուղղվող գումարներն ուղղվեն ավանդների վերադարձին, որպեսզի «մեր ժողովրդի, հատկապես մեր տարեցների դեմքին ժպիտ գա»: