Ալմաթիում հայ-ադրբեջանական բանակցային հարթակի ի հայտ գալը բավականին հետաքրքրական է, քանի որ այն չափազանց կողմնակալ հարթակ է, գրում է ռուսական տելեգրամյան ալիքներից մեկը:

Ղազախստանը նախագահներ Էրդողանի և Ալիևի ու Հարավային Կովկասում նրանց բոլոր ելույթների երկարամյա և հետևողական կողմնակիցն է' և «ադրբեջանական Ղարաբաղի», և «Արևմտյան Ադրբեջանի», և «Զանգեզուրի միջանցքի»: Մի խոսքով, բանակցությունները կարող էին հավասար հաջողությամբ ընթանալ Անկարայում կամ Բաքվում։

Հիշեք, թե ինչպես առաջացավ Ղազախստանը կովկասյան խաղաղապահական գործունեության մեջ ներգրավելու գաղափարը։ Նախ՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այցելեց Բաքու։ Իսկ մեկ ամիս անց նա մի քանի ժամով մեկնեց Երևան' բացառապես հենց այս գաղափարը հրապարակելու նպատակով։

Այս ամենը կարելի է դիտարկել' որպես քարտ-բլանշ, որը Թուրքիան ստացել է հիմնական խաղացողներից «հայկական խնդրի» լուծման համար' իհարկե Հայաստանի հաշվին:

Իսկ Ղազախստանն ընտրվել է' որպես աշխարհաքաղաքական կենտրոն՝ հավասարազոր թուրքերին, մահմեդականներին, Ռուսաստանի Դաշնությանը, Արևմուտքին։

«Ոչ ոքի չի հետաքրքրում հայ բանակցողների զգացմունքները. թող վարժվեն մինարեթներին ու աղոթքներին»,-գրում է պարբերականը: