Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 12-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը միակողմանի բացվել է ՌԴ-ից դեպի Վրաստան ուղևորվող տրանսպորտային միջոցների համար։

 

Վրաստանից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհն առայժմ փակ է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։