Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել, թե Ազգային ժողովի պատգամավորի մանդատներ ստացած ՀՀԿ-ականները ինչ պաշտոններ են զբաղեցնելու նոր խորհրդարանում:

 

Մայիսի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, քննարկե՞լ է ՀՀԿ-ն, թե ինչ պաշտոններ են զբաղեցնելու Գևորգ Կոստանյանը, Արփինե Հովհաննիսյանը, Հրայր Թովմասյանը և արդյո՞ք Գալուստ Սահակյանը շարունակելու է ղեկավարել խորհրդարանը:

 

«Ես կարծում եմ, որ դուք համբերատար եք, ուստի համբերեք ևս մի քանի օր: Մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի»,- ասաց Բաղդասարյանը:

 

Նա հավելեց, որ մի քանի օրից իրենք հրապարակային կհայտարարեն, թե ՀՀԿ-ի ցուցակներով մանդատներ ստացած անձանցից ով ինչով է զբաղվելու: