Մայիսի 14-ին կայանալու են Երևանի ավագանու ընտրությունները, որոնց ժամանակ երևանցիներս պետք է որոշենք, թե որ քաղաքական ուժին ենք վստահում մայրաքաղաքի ղեկավարումը առաջիկա 4 տարիների համար:

 

Ընտրության արդյունքում կձևավորվի Երևանի ավագանին՝ տեղական օրենսդիրը, որի անդամներից մեկը կդառնա քաղաքապետ:

 

Երևանի ընտրությունները չափազանց կարևոր են, քանի որ քաղաքապետարանի լիազորություններում են մեր առօրյային վերաբերվող բազմաթիվ կարևոր հարցեր, ինչպիսիք են դպրոցները, մանկապարտեզները, պոլիկլինիկաները, ճանապարհները, ավտոկայանատեղիները, խցանումները, տրանսպորտը, աղբահանությունը, ձնամաքրումը, քաղաքաշինությունը, գերեզմանատները և այլ հարցեր: Այս բոլոր հարցերի լուծման համար Երևանն ունի շուրջ 85 միլիարդ դրամ բյուջե: