Երկրապահի օրվա միջոցառումները Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկեցին վաղ առավոտյան՝ ծաղկադրումով ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին եւ ի փառս Երկրապահի խաչքարին:

Այնուհետեւ եռասերունդ երկրապահական ընտանիքն այցելեց Եռաբլուր՝ խոնարհվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Արդեն երրորդ տարին է, որ ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ պատարագ է մատուցվում Մայր տաճարում: Փաստորեն, Երկրապահի օրը ոչ միայն ազգային, պետական տոն է, այլեւ ունի մայր եկեղեցու օրհնությունը:

Զուգահեռաբար միջոցառումներ են անցկացվելու ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում, բոլոր մարզային խորհուրդներում:

ԵԿՄ 200 հոգանոց պատվիրակությունը Շուշիում եւս կմասնակցի պետական միջոցառումներին: