Երևանի ավագանու ընտրությունների 7-րդ ընտրատարածքային հանձնաժողովի երկու տեղամասերում տեղի կունենա ձայների վերահաշվարկ: Վերահաշվարկի դիմում ներկայացրել է ԵԼՔ դաշինքը:

ԵԼՔ դաշինքի մամուլի խոսնակ Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ տեղի է ունենալու 7/51 և 7/52 ընտրական տեղամասերի ձայների վերահաշվարկ: Վերահաշվարկը տեղի կունենա մայիսի 16-ին Րաֆֆու 33 հասցեում և կմեկնարկի ժամը 14:00-ին: