Մանչեսթրում համերգի ժամանակ իրականացված պայթյունի հետեւանքով վիրավորվածների եւ զոհվածների թվում շատ են երեխաներն ու երիտասարդները: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

 


«Քսաներկու մարդ մահացել է, 59-ը՝ վիրավորվել: Տուժածները գտնվում են Մեծ Մանչեսթրի շրջանի ութ տարբեր հոսպիտալներում: Շատերն օրհասական վիճակում են: Մենք գիտենք, որ վիրավորվածների եւ սպանվածների թվում շատ երեխաներ ու երիտասարդներ կան»,-լրագրողներին ասել է Մեյը՝ ամփոփելով COBRA կառավարական արտակարգ կոմիտեի նիստի արդյունքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: