Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2016 թվականի սեպտեմբերին ներկայացրել է իր եկամուտների և ունեցվածքի մասին հայտարարագիր, ըստ որի, պաշտոնը ստանալու օրվա դրությամբ հայտարարագրել է 4 բնակարան բազմաբնակարան շենքում և մեկ ամառանոց: 

Մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների թիվը վարչապետի վերջին հայտարարագրում երկուսն են՝ LEXUS LX 470 և TOYOTA LAND CRUISER 100 4.5 I:

Կարեն Կարապետյանը, փաստորեն, թանկարժեք ժամացույցների սիրահար է և հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող 3 ժամացույց:

Պաշտոնյայի դրամական միջոցները կազմել են 3,700,000,00 ԱՄՆ դոլար, 850,000,00 Եվրո, 55,000,000,00 ռուբլի և 120,000,000,00 ՀՀ դրամ:

Հայտարարագիրը լրացնելու օրվա դրությամբ՝ նրա ունեցած եկամուտները կազմել են 32,898,000,00 դրամ: