Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը Instagram սոցկայքում իրենց շներին նվիրված էջ են ստեղծել:

«Փաշինյանների ընտանիքի շները» (Pashinyan family dogs) անունը կրող միկրոբլոգում հրապարակվել են կառավարական առանձնատանն ապրող շների` Քայլոյի, Ամպիկի. Արջուկի, Բոմբորի և Մոլլիի լուսանկարները:

Մարիամ Փաշինյանն իր միկրոբլոգի Stories բաժնում ակտիվորեն գովազդում է նորաստեղծ էջը` հրապարակելով կենդանիների մասնակցությամբ տեսանյութեր ու լուսանկարներ:

Նշենք, որ Քայլոն Թավշյա հեղափոխության խորհրդանիշերից մեկն է, որն առաջին օրից՝ 2018 մարտի 31-ից,  Գյումրի քաղաքից միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կազմակերպած բողոքի քայլերթին` քայլելով նախաձեռնության անդամների հետ մինչև Երևան

Համաձայն «Paws» կլինիկայի անասնաբույժ Անայիս Աբեդիի` Քայլոն ծնվել է 2016-2017 թվականներին: Ըստ Աբեդիի, կասկած կա, որ նա գերմանական կուրցխար որսորդական շան խառնուրդ :

Նշենք նաև, որ Բոմբորը Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի նվերն է վարչապետ Փաշինյանին: