«Փաստինֆո»-ի տեղեկություններով, դատավորին կաշառք տալու վերաբերյալ հերթական բողոքն է ստացվել: Այս անգամ խոսքը գնում է Վարչական դատարանի դատավորներից մեկի մասին:

Մասնավորապես, քաղաքացին ահազանգել է, որ տվել է 7000 դոլար, որ դատավորը վարչական գործով իր օգտին որոշում կայացնի: