Այսօր Ազգային ժողովում լրագրողները ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքվեցին՝ ինչ գնահատական կտա նախարարն այն բանին, որ Երևանի ավագանու անդամին՝ Անահիտ Բախշյանին «սուբյեկտ» անվանելով՝ Կրթության փոխնախարար Վահան Մկրտչյանը վիրավորել է նրան:  «Վահրամ Մկրտչյանը մասնագիտությամբ ֆիզիկոս է, կրթության համակարգը լավ գիտի, տարիներ շարունակ այդ ոլորտում  է եղել, գործող մասնագետ է եղել»,- նշեց նախարարը: 

Հարցին՝ կրթության ոլորտի սուբյեկտ է ուրեմն Անահիտ Բախշյանը, նախարարը պատասխանեց. «Մենք բոլորս սուբյեկտ ենք, մենք բոլորս իրար հետ այս երկրի սուբյեկտներն  ենք: Շատ վիրավորական արտահայտություն չէ «սուբյեկտը»»: