SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն է սկսվել երեկ՝ սեպտեմբերի 19-ին, Արտենի գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սեյրան Սահարյանը Ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ նախորդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առջև իր հարևաններ Թեհմինեն, Ջեմման և Քրիստինեն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, հետո ծեծի ենթարկել ու քարերով հարվածել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել։

Ս. Սահարյանը, ով աշխատում է «Եղվարդշին» Բաց Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես բանվոր, ոստիկաններին հայտնել է, որ կանայք իրեն ծեծելու ընթացքում անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով»։