Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարցերով Կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչյովը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտեցել են ղարաբաղյան հակամրտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է Rusarminfo կայքը:

«Ռուսաստանը այդ հարցում հանդես է գալիս որպես չեզոք կողմ: Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, ղարաբաղյան կարգավորման կողմերը բավականին մոտեցել են պայմանավորվածություններին»,-հայտարարել է Կոնստանտին Կոսաչյովը:

ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային հարցերով նախագահը հույս է հայտնել, որ սեպտեմբերի 23-ին երկու երկրների արտգործնախարարների կայանալիք հանդիպումը արդյունավետ կլինի: