ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրանեսթ ԽՎ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի տեսաձայնագրությունը Թբիլիսիից, որում շնորհակալություն է հայտնում սատարման ու սրտացավության համար։

«Հիմա գտնվում ենք Թբիլիսիում, շնորհակալ ենք Ձեր սատարման ու սրտացավության համար»,- տեսաձայնագրություն ասում է Արմեն Աշոտյանը՝ հավաստիացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը Բաքվում հավուր պատշաճի ներկայացրել են:

Հիշեցնենք, որ երեկ` ադրբեջանական լրատվամիջոցների հետ մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բաքվից ստացած տպավորություններին, ընդգծել է քաղաքի երբեմնի հայկական մշակութային ժառանգության մասին, խոսել Արցախում պահպանված ադրբեջանական հուշարձանների մասին։