Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ժամանակակից աշխարհում և ապագայում հաջողակ մարդու որակների մասին: «Մրցունակ առավելություններ ստանում են այն մարդիկ, որոնք տիրապետում են հնարքներին, որն այսօր անվանում են soft skills և մտածողության ստեղծագործական և այլ տեսակներին»,-ՌԴ նախագահի խոսքը մեջբերում Газета.ru-ն: Այս մտքերը Պուտինն արտահայտել է Սոչիում անցկացվող Երիտասարդության և ուսանողության համաշխարհային փառատոնի մասնակիցների հետ հանդիպմանը:

 


ՌԴ նախագահի խոսքով՝ «բացարձակ մրցակցային առավելություն» ապագայում կստանան նրանք, ովքեր գիտելիքներ են կուտակում գիտության տարբեր ոլորտներից, կարողանում են համատեղել և արդյունավետ օգտագործել դրանք:

 


«Կարևոր է նաև մեկ այլ գործոն՝ այլ մարդկանց հետ հաղորդակցվելու հմտությունը»,- եզրափակել է ՌԴ նախագահը: