Կառավարությունը փոփոխություն կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է Հայաստանում վերահսկել մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված վարակների առաջացումը: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ որպես արգանդի վզիկի քաղցկեղի համալիր միջոցառումների առաջնային օղակ՝ նախագծով նախատեսվում է կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը՝ նպաստելով կանանց շրջանում արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության և մահացության կրճատմանը:

«Հայաստանում 13 տարեկան աղջիկների շրջանում մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ներդրումով հնարավորություն կընձեռվի ամբողջական դարձնել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պայքարի համալիր կանխարգելիչ միջոցառումները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը (ԳԱՎԻ) հավանություն է տվել ՀՀ առողջապահության նախարարության ծրագրային առաջարկին: ԳԱՎԻ-ն Հայաստանին կտրամադրի պատվաստանյութը և պատվաստումների օժանդակ պարագաները երկու տարվա ընթացքում, ինչպես նաև ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: