Հայաստանում օտարերկրյա հաշվառման համարանիշներով մեքենաների վարորդները կտուգանվեն: Վարորդներն իրենց կողմից կատարած իրավախախտման մասին կիրազեկվեն սահմանակետերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը: Նա նշեց, որ սահմանակետերում վարորդներին կծանուցեն խախտման մասին եւ տուգանքը նրանք կամ կվճարեն տեղում, կամ էլ հաջորդ անգամ Հայաստան մուտք գործելուց: «Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ամեն ինչ կարվի, որ իրավախախտը վճարի տուգանքը: Հանրապետության բոլոր սահմանակետերում իրազեկումներն արդեն արվել են: Սահմանված տուգանքները կվճարվեն ՀՀ քաղաքացիների համար սահմանված նույն ընթացակարգերով»,-հավելեց նա: