Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարեց, թե իր համար այս պահին օրենքի բովանդակությունը կարևոր չէ, քանի որ օրենքն անհրաժեշտություն է այն տեսքով, որով առաջարկվում է:

«Ուղղակի ինձ համար անհասկանալի է՝ եթե 2010 թվականին օրենքի բացը կար, իրավակարգավորում ունեինք, ինչո՞ւ էր անհրաժեշտ յոթ տարի սպասել իրավակարգավորում անելու համար: Յոթ տարին արդյո՞ք երկար ժամանակ չէր դա գիտակցելու համար, եթե կար դրա անհրաժեշտութոյւնը:

Ինձ համար հասկանալի չէ նաև, եթե մենք չենք համաձայնում նախադեպերով իրավական կարգավորումների գնալ, որքանով ես գիտեմ՝ ամերիկյան դատարանը, որն իր արդարադատությամբ հայտնի է աշխարհում, հիմնականում առաջնորդվում է նախադեպերով, և կարծեմ՝ օրենքի հետ կապված խնդիր չունի»,- նկատեց Բագրատյանը՝ նշելով, որ ամերիկյան դատական համակարագն ավելի ցածր հեղինակություն չունի, քան հայկականը: