Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները հետընտրական հերթական հանդիպումն անցկացրեցին Սեւան քաղաքում: Ուշագրավն այն է, որ Սեւանում Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպմանը հետեւում էր նաեւ Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը:

Սեւանում միջադեպ տեղի ունեցավ, երբ ինչ որ մեկը փորձում էր քաշքշել Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Հակոբյանին: Նրան շատ արագ փորձեցին հեռացնել տարածքից:
Միջադեպի կապակցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց. «Տղա՞ են բերում իմ վրա, յան տվեք, որովհետեւ ես թույլ չեմ տալու դուք ինձ խփեք: Սա նոր Հայաստան է, մեր ժողովուրդը այս վիճակի մեջ չի կարող ապրել: Չի կարելի խաղ տալ հայ ժողովրդի հետ եւ ով խաղ տվեց, բոլորը պատասխան պետք է տան: Հարգում եմ բոլորին, անգամ պրովակատորներին: Եթե սանդրիչ են ուղարկում, թող ինձ խփեն ոչ թե ժողովրդին»: