Վլադիկավկազից մինչև Վրաստանի սահման անցումը Ռազմա–վրացական ճանապարհով փակ է բոլոր տեսակի մեքենաների համար։

 

«Հունվարի 1-ի, ժամը 11:30-ի դրությամբ արգելել բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը ՌԴ–ից Վլադիկավկազ–Լարսի անցակետ ուղղությամբ՝ մինչ հատուկ կարգադրությունը», – հաղորդվում է Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ գլխավոր վարչության կայքում։

 

Որոշումն ընդունվել է եղանակային պայմանների վատթարացման պատճառով։ Սահմանին մոտ հիսուն բեռնատար է կուտակվել։ ԱԻՆ–ը հորդորում է ժամանակավորապես ձեռնպահ մնալ այդ ուղղությամբ ճամփորդություններից։