Խորհրդարանում այսօր մեկնարկել են խորհդարանական լսումներ՝ «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով, որի նպատակն է հետ կանչել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին ՀՀ օրենքը, որն, ի դեպ, Ազգային ժողովում անցել է առաջին ընթերցմամբ։

Քննարկման զեկուցող ՀՀ գյուղնախարարության փոխնախարար Աշոտ Հարությունյանն իր ելույթում նշեց, որ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ Հայաստանում ներկրում է «Monsanto» ընկերությունը, ինչի վերաբերյալ վերջերս մամուլում եղան բազմաթիվ քննադատական հրապարակումներ։ 

 

Ըստ փոխնախարարի՝ «Monsanto» ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ագրոլայն» ընկերությունը, իսկ «Monsanto» 2017 թվականին Հայաստան է ներմուծել բանջարաբոստանային սերմեր՝ ընդամենը125 կգ։

Ըստ գյուղոլորտի պատասխանատուի՝ ՀՀ գյուղնախարարությունը սերմ արտադրող ընկերությունների հետ չի համագործակցում, քանի որ շուկան ազատականացված է, իսկ ՀՀ-ում այս պահին չկա որևէ օրենսդրական ակտ, որը կարգելի գենետիկորեն ձևափոխված սերմերի ներմուծումը, ուստի նախաձենռելով այս քննարկումները, գյուղնախարարությունը նպատակ ունի որոշակի փոփոխություններ կատարել օրենքում։ 

Փոխնախարարին հարց  ուղղեց «Տապան էկո» ակումբի տնօրեն Հրանտ Սարգսյանը։

Վերջինս Հարությունյանից հետաքրքրվեց այսօրվա խորհրդարանական լսումների կազմակերպման նպատակի մասին․ «Ինչո՞ւ էր պետք է այս օրենքը, ինչու էր պետք այս օրենքը նորից ազգովի քննարկել։ Որևէ մեկը կասկածո՞ւմ էր նախկին նախարար Արամ Սարգսյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կարողությունների և արած գործերի վրա։ 14 տարի է՝ այս օրենքը քննարկել ենք, ասել ենք, բա այսքան տարի Ազգային ժողվում ի՞նչ էին անում պատգամավորները, որոնք երեք տարի ոչինչ չեն արել այս օրենքի ուղղությամբ, որը պետականության համար մեկ վտանգի մասին էր։ Հիմա ասում եք՝ Բնապահպանության նախարարությունը հետ է կանչում: Ինչի՞ համար, ո՞ւմ եք կասկածում»,-փոխնախարար Հարությունյանից հետաքրքրվեց Սարգսյանը։

Հարցադրումներին ի պատասխան՝ Աշոտ Հարութունյանը նշեց, որ կազմակերպված քննարկման նպատակը բազմակարծության ապահովումն է և ոչ ոք կասկածի տակ  չի դրել վերը նշված ղեկավարների պրոֆեսոնալիզմը։

Նշենք, որ խորհրդարանական լսումները շտապեց ողջունել ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ հանրության զգալի զանգվածի համար խնդիրն արդիական է։