SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունվարի 25-ին, Երևանում տեղի ունեցած 87-ամյա տղամարդու մահվան դեպքի փաստով:

Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ Ամառանոցային ընկերության 1-ին փողոցի թիվ 31գ տանը տղամարդու դի կա: 

 

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են 87-ամյա Արամ Խաչատրյանի դին՝ դեմքը ամբողջովին կենդանիների կողմից կրծոտված վիճակում: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: