Պատմաբան Գևորգ Յազըճյանի համոզմամբ՝ Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդի արտահերթ ժողովի որոշումն, ըստ որի՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ, դատապարտելի է․ «Ես խստորեն դատապարտում եմ մնացյալ երեք աթոռների քար լռությունը։ Տեսնում ենք, որ Կիլիկիո կաթողիկոսությունը և Երուսաղեմի պատրիարքությունը համարյա քար լռություն են պահպանում, կարծես իրենց չի վերաբերում։ Դա նույնն է, որ տան մեջ մեկ անդամին ուզում են ծեծեն, բռնանան, իսկ մնացյալ անդամները պատուհանից դուրս են նայում։ Դատապարտում եմ նրանց լռությունը»,- նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ Ամենայն հայոց կաթողիկոսը պարտավոր է կարգալույծ հռչակել Արամ Աթեշյանին, քանի որ մենք հայրապետի կարիք ունենք, ոչ թե նման լպրծունի, ով իր քայլերով ոտնատակ է տվել նաև Ամենայն հայոց կաթողիկոսին․ «Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում վերընտրվելը չափազանց վտանգավոր է, որին պետք է արձագանքի ոչ միայն պոլսահայությունը, այլ նաև ամբողջ հայությունը»։Картинки по запросу յազճյան

 

Յազըճյանը նաև հայտարարեց, որ եթե Արամ Աթեշյանը Հայաստան ժամանի, ինքը ֆիզիկապես կոչնչացնի նրան․ «Ես խոստանում եմ՝ եթե նա գա Հայաստան, ես դա անձնական անարգանք կհամարեմ և ֆիզիկապես կվերացնեմ նրան»,- հայտարարեց պատմաբանը։

Պատմաբանի խոսքով՝ ցանկացած եկեղեցական պարտավորվում է Աստծո և մարդկանց առաջ հնազանդվել, իսկ Աթեշօղլուի ժուժկալության մասին որևէ բան չի կարելի ասել, քանի որ նա ոտնատակ է տվել Ամենայն հայոց կաթողիկոսի արժանապատվությունը, դրժել է իր ուխտը և չի կարող հոգևորական հայտարարվել։ «Աբեղա ընտրվելիս նախ գրավոր են երդում տալիս, որ հնազանդ են Մայր Աթոռին։ Այդ թուղթը Աթեշյանը տվել է, և ես պահանջում եմ, որ Մայր Աթոռն այդ թուղթը հրապարակի, իսկ եթե շարունակվեց այսպես և Աթեշօղլուին չհեռացնեն,  մայր Աթոռն իր բարձրության վրա չմնաց, ապա պետք է սկսել Ամենայն հայոց Հայրապետի գահազրկման գործընթաց, որովհետև մենք հայրապետի կարիք ունենք»,-ասաց Գևորգ Յազըճյանը՝ հավելեով, որ հարցականի տակ է դրված ոչ միայն Հայոց կաթողիկոսի, այլ մայր Աթոռի արժանապատվությունը։

Հիշեցնենք, որ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրավիրված արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը: