Փետրվարի 13-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում կայացավ International Media Holding-ի ամենամյա մրցանակաբաշխությունը,  որի ընթացքում պարգևատրվեցին 2017 թվականին տարբեր ոլորտներում բարձր արդյունավետություն արձանագրած գործիչները:  

Նշենք, որ հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում՝ մարզերից յուրաքանչյուրում 300, Երևանում՝ 500 քաղաքացու, այսինքն՝ 3500 մարդու շրջանում:

 

Հարցման արդյունքներով՝ «Տարվա դեսպան» անվանակարգում հաղթող է ճանաչվելՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Իվան Վոլինկինը։ 

Հայ-ռուսական բարեկամությունն ունի դարերի պատմություն, որի ամրապնդումն ու զարգացումը վերջին տարիներին դրված է եղել Ն.Գ. պարոն Իվան Վոլինկինի և նրա թիմի աշխատանքի օրակարգում, ինչը, հասարակությունը փաստում է՝ կատարվել է լիարժեք և առանց որևէ բացթողումի: